Հասարակություն
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն բումերանգի պես վերադառնում են Արևմուտք․ Մեդվեդև
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն հանգեցրել են բացասական հետևանքների արևմտյան երկրների համար: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների սահմանումից ընդամենը մի քանի շաբաթ անց, ինչպես և սպասվում էր, պարզվեց, որ դրանք բումերանգի պես վերադառնում են Արևմուտք», - գրել է նա իր Telegram ալիքում։
«Համաշխարհային գնաճը աճում է։ Կարծես թե Եվրոպայում ռեցեսիա է սկսվում, որը կարող է տարածվել ամբողջ աշխարհում։ Վառելիքի գներն աճում են տիեզերական արագություններով»,- նշել է Մեդվեդևը։
«Այնուամենայնիվ, Ռուսաստանին գլոբալ սահմանափակել հնարավոր չէ։ Պարզվեց, որ մենք պատրաստ ենք այս կանխատեսելի հարձակումներին»,- ընդգծեց ԱԽ փոխնախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0