Հասարակություն
Ուկրաինական զորքերը գնդակոծել են Կուրսկի շրջանի սահմանային անցակետը
Կուրսկի շրջանի Տետկինո գյուղի անցակետը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից, կորուստներ կամ ավերածություններ չկան, ասել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Այսօր՝ մարտի 29-ին, Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Տետկինո գյուղի անցակետը, կրակակետը ճնշվել է զինծառայողների պատասխան կրակով, կորուստներ կամ ավերածություններ չկան։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, իրավիճակը վերահսկողության տակ է»,- գրել է նահանգապետը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է Ռիա Նովոստին։
Կուրսկի շրջանի նահանգապետը պարզաբանել է, որ Ուկրաինայից կրակն իրականացվել է հրազենից ու նռնականետերից։
«Ուկրաինայի տարածքից հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ է արձակվել»,- մանրամասնել է նահանգապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0