
ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ մարտի 29-ին, հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Այս մասին գրում է NEWS.am-ը։
Նշվում է, որ նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չունի։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Auroranews-ը կապ հաստատեց ԱԻՆ մամուլի բաժին՝ հասկանալու՝ արդյո՞ք կան տեղեկություններ, թե ինչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, որտեղից մեզ ասացին, որ նախարարը գտնվում է արձակուրդում և թեմայի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում։