Զախարովան արձագանքել է Բայդենի խոսքերին՝ ուղղված Պուտինին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը ուղղված  ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին, մեջբերեց Պետդեպարտամենտի արձագանքը, այն մասին, որ հայտարարություններն արվել են հույզերի ֆոնին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 


«Վլադիմիր Պուտինի մասին Ջո Բայդենի արտահայտություններն արվել են հույզերի վրա եւ չեն արտացոլում Սպիտակ տան պաշտոնական արձագանքը, Աստված պահապան Ամերիկային» - այս մասին Telegram ալիքում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդականը։ 

 

Ավարտելով եվրոպական շրջագայությունը՝ Բայդենը շաբաթ օրը Լեհաստանի մայրաքաղաքում հանդես եկավ ծավալուն ելույթով, որը որը նվիրված էր Ուկրաինայի իրադրությանը: ԱՄՆ նախագահի ելույթը բազմաթիվ մեղադրանքներ էր պարունակում Ռուսաստանի Դաշնության և նրա ղեկավարության հասցեին՝ կապված այդ երկրում Մոսկվայի հատուկ ռազմական գործողության հետ։ Ելույթի վերջում Բայդենն ասել է, որ Ուկրաինան «երբեք Ռուսաստանի համար հաղթանակ չի լինի», և որ Ռուսաստանի առաջնորդը «չի կարող մնալ իշխանության ղեկին»։ Ավելի ուշ Սպիտակ տունը բացատրեց, որ Բայդենը նկատի չի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում իշխանափոխությունը։

 


 

Քաղաքականություն