
Պեսկովը՝ ռուս գործարարների ունեցվածքի ազգայնացման լուրերի մասին

Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, թե ՌԴ իշխանությունները իբր ընդունում են ռուս ձեռնարկատերերի ունեցվածքի և ընկերությունների ազգայնացման հնարավորությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ դա ապատեղեկատվություն է և խորհուրդ է տվել տուրք չտալ նման կեղծիքներին։
Ավելի վաղ ռուս խոշոր ձեռնարկատերերի մեկնաբանությունների ֆոնին տեղեկություններ էին տարածվել ոչ միայն օտարերկրյա սեփականության, այլև ռուսական բիզնեսի ազգայնացման հնարավորության մասին։
«Սա հերթական հիմարությունն է, որն, իհարկե, ասեկոսեների պես տարածվում է։ Սա մաքուր ապատեղեկատվություն է։ Հետևաբար, այստեղ պետք է պարզապես սթափ լինել և չարձագանքել նման հորինվածքներին»,– ասաց գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման մտավախությունների հիմք կա։