Tiffany-ն դադարեցնում Է Ռուսաստանից ալմաստների գնումը

Ամերիկյան Tiffany & Co ընկերությունը դադարեցրել Է ինչպես Ռուսաստանից ալմաստների գնումը, այնպես էլ ռուսական ծագման ադամանդների գնումը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
 

«Tiffany -ն դադարեցրել է Ռուսաստանից բոլոր ալմաստների, ինչպես նաեւ ռուսական ծագում ունեցող ադամանդների գնումը՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք հղկվել եւ մշակվել», - գործակալությունը մեջբերել է ընկերության հայտարարությունը:
 

Ինչպես նշվում Է, այնուամենայնիվ, Tiffany-ն կշարունակի գնել այն քարերը, որոնք արդյունահանվել են մինչ ուկրաինական հակամարտության սկսվելը, և  որոնք հղկվել և մշակվել են ընկերության մատակարարների կողմից այլ երկրներում:

Քաղաքականություն