ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դռները փակում են հնդիկ ուսանողների «դեմքին» և չեն տալիս նրանց դիպլոմը. սկանդալ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում
«Էս մարդիկ արդեն 20 օր է առավոտը 5-ից մինչև ուշ գիշեր համալսարանի դիմաց սպասում են իրենց փաստաթղթերին: Համալսարանը զրկվել է լիցենզիայից, ավարտելուց 2 ամիս առաջ հայտնվել են անորոշ իրավիճակում, ստիպված են այլ բուհ տեղափխվել, էն էլ 1-2 կուրս ցածր նստել, էլի գումար տալ, որ վերջապես դիպլոմ ստանան, իսկ իրենց համալսարանը չի տալիս փաստաթղթերը, այսօր էլ այլ բուհ դիմելու վերջին օրն էր:
Ոստիկանություն են դիմել, ասել են` սպասեք մինչև երկուշաբթի:
Իսկ էն, ինչ կատարվում է համալսարանի դիմաց, նկարագրելու չի, ուղղակի հեռու է քաղաքակրթությունից»:
Ֆեյսբուքում գրել է լրագրող Անժելա Պողոսյանը եւ տեսանյութ հրապարակել: Նա նաեւ հրավիրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն եւ ՀՀ ոստիկանության ուշադրությունը:
Հիշեցնենք, որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի շուրջ կոռուպցիոն սկանդալից ու համալսարանի լիցենզիան դադարեցնելուց հետո շուրջ 120 հնդիկ ուսանողներ կանգնել են խնդրի առաջ․ ուսանողներին առաջարկվում է կրթությունը շարունակել այլ բուհերում, բայց անհրաժեշտ փաստաթղթերը համալսարանից չեն կարողանում ստանալ։
Բուհի բակալավրի և մագիստրոսի ծրագրով լիցենզիաների գործողությունը դադարեցվել էր ԿԳՄՍ նախարարի փետրվարի 18-ի հրամանով։ Պատճառը հայտնաբերված մի շարք խախտումներն են՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովության, ուսումնական պրակտիկայի ներկայացված պահանջներին անհամապատասխանությունը, ինչպես նաև սահմանված թվից ավելի ուսանողների ընդունումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կինժալ» գերձայնային բալիստիկ հրթիռների հարվածի պահը
Ռիա Նովոստին տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է «Կինժալ» գերձայնային բալիստիկ հրթիռների հարվածի պահը՝ ուկրաինական ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոսֆորի նեղուցում հայտնաբերված իրը հնացած ական է․ նավագնացության համար որևէ խնդիր չկա
«Բոսֆորի նեղուցում հայտնաբերված իրը հնացած ական է»․ հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը․ հիմա նավագնացութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորի տան 17 տղա դարձել է օդանավակայանի աշխատակից. սրանից հետո՝ միայն վերելքներ ու թռիչքներ
Զինվորի տան 17 տղա դարձել է օդանավակայանի աշխատակից: Տեսանյութ է հրապարակվել, որտեղ տղաները պատմում են իրենց ապագա աշխատ...
Ռուս զինվորականները գրոհել են «Ազովստալ» գործարանը
Ռուս զինվորականները գրոհել են «Ազովստալ» գործարանը, որտեղ ապաստանել են «Ազով» ազգային գումարտակի զինյալները: «Ազովս...