Ժիրինովսկին չի մահացել․ սենատորը, ով գրել էր այդ մասին՝ ջնջել է հրապարակումը

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը։

ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Վոլոդինն ասել է, որ Ժիրինովսկին իսկապես առողջական ծանր վիճակում է, և նրան շուտափույթ ապաքինում է մաղթել:

«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է։ Նրան այսօր համակարգչային տոմոգրաֆիա են արել»,-ասել է Վոլոդինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը հաստատել էր Վլադիմիր Ժիրինովսկու մահը այդ մասին համացանցում հրապարակում կատարելով։ 

Ավելի ուշ Պրոնյուշկինը հեռացրել է քաղաքական գործչի մահվան մասին հաղորդագրությունն իր ալիքից և ներողություն խնդրել սխալ տեղեկատվության համար։

 

Քաղաքականություն