Տեխնիկական սխալի արդյունք է․ պատգամավորը՝ աղմկահարույց ուկրաինական թվիթի մասին

Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի մասին Ուկրաինայի գերագույն ռադայի պաշտոնական թվիթերյան էջում արված ապատեղելատվությանը: 


«Ստացել ենք հավաատիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է: Հուսով եմ, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից համացանցում մեծ իրարանցում էր սկսվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական էջում տեղադրված ապատեղեկատվության պատճառով: Պաշտոնական գերատեսչության էջում տեղադրվել էր հրապարակում այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում անցել են հարձակման, քանի որ օգտվել են այն հանգամանքից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը, իբր, լքել է Ղարաբաղն ու ուղարկվել Ուկրաինա: 

Քաղաքականություն

Պատահարներ