
Քարագլխի մի մասը ադրբեջանցիների ձեռքում է, Խրամորթի կողմից էլ ճանապարհ են սարքում․ նոր մանրամասներ․ Tert.am

Փառուխը դեռ շարունակում է մնալ ադրբեջանցիների ձեռքում, ո՞վ է ասում, թե հետ են վերցրել մերոնք։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։
Հարցին՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում Քարագլուխ բարձունքը, Միքայելյանը պատասխանեց․ «Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողության տակ է, մյուս կողմից տեղեկություն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ադրբեջանցիներն են։ Այս պահին Խրամորթի կողմից ադրբեջանցիները ճանապարհ են սարքում դեպի Քարագլուխ, որ մնան այնտեղ։
Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-,ասել է Միքայելյանը։
Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»»,- գրել է Աբրահամյանը։