
ՆԱՏՕ-ն որոշել է աջակցել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնել են ամրապնդել դաշինքի արևելյան թեւը՝ չորս մարտական խմբեր տեղակայելով Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում, ասվում է Բրյուսելի գագաթնաժողովից հետո հայտարարության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին։
Նշվում է, որ նրանք էլ որոշել են աջակցել Ուկրաինային։
«Դաշնակիցներն իրենց մտադրությունն են հայտնել ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային, ներառյալ կիբերանվտանգությունը և դիմակայել քիմիական ու միջուկային սպառնալիքներին»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, դաշինքի անդամները պայմանավորվել են ընդլայնել ռազմական ծախսերի ֆինանսավորումը:
«Միջոցառումները, որոնք մենք ձեռնարկում ենք դաշինքի անվտանգությունն ապահովելու համար, պահանջում են համապատասխան ռեսուրսներ։ Դաշնակիցները զգալիորեն ավելացնում են իրենց պաշտպանական ծախսերը»,- ասվում է փաստաթղթում։