Հասարակություն
Կրեմլն արձագանքել է Շոյգուի առողջական խնդիրների մասին լուրերին
Կրեմլը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջական խնդիրների մասին մամուլում հայտնված լուրերը, իսկ հանրության առաջ նրա բացակայությունը բացատրվել է Ուկրաինայում հատուկ գործողության հրամանատարության մեջ նրա մասնակցությամբ։
«Պաշտպանության նախարարն այժմ շատ անհանգստություններ ունի, ինչպես հասկանում եք: Հատուկ ռազմական գործողություն է ընթանում: Իհարկե, այժմ լրատվամիջոցների ակտիվության ժամանակը չէ: Սա միանգամայն հասկանալի է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը կոչ է արել չհավատալ Շոյգուի առողջական խնդիրների մասին ԶԼՄ-ների հրապարակումներին։
«Դիմե՛ք պաշտպանության նախարարությանը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0