Ինչ կապ ունի Բայդենի որդին Ուկրաինայում ԱՄՆ լաբորատորիաների հետ․ Մոսկվան պարզել է կապը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամը մասնակցել է Պենտագոնի ռազմական կենսաբանական ծրագրի ֆինանսավորմանը Ուկրաինայում, ասել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«Մուտքային նյութերը թույլ են տալիս հետևել ԱՄՆ պետական ​​գերատեսչությունների և ուկրաինական կենսաբանական օբյեկտների փոխգործակցության սխեմային, որը ղեկավարում է Հանթեր Բայդենը»,- ճեպազրույցում ասել է Կիրիլովը, փոխանցում է Ռիա Նովոստին։


Հիմնադրամն ունի զգալի ֆինանսական ռեսուրսներ՝ առնվազն 2,4 միլիարդ դոլարի չափով, հավելել է գեներալը։

 

«Միևնույն ժամանակ, հիմնադրամի և ԱՄՆ ռազմական գերատեսչության հիմնական կապալառուների, այդ թվում՝ Metabiota-ի միջև սերտ հարաբերություններ կան, որը Black-ի և Veach-ի հետ միասին Պենտագոնի կենսալաբորատորիաների սարքավորումների հիմնական մատակարարն է ամբողջ աշխարհում», - ասել է Կիրիլովը։ 

Քաղաքականություն