Հասարակություն
Բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում:
Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքուլունքներ ու ասեղներ:
Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0