
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը, դրանց կարգավորման հեռանկարը հնարավոր է, եթե Վաշինգտոնը դրական ազդեցություն ունենա Կիևի վրա, սակայն Մոսկվան կասկածում է, որ դա տեղի կունենա, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Հարցն այն է, թե ինչ պետք է անի Միացյալ Նահանգները հարաբերությունները փրկելու համար: Նրանք պարզապես պետք է դադարեցնեն իրենց էսկալացիան, թե՛ բանավոր, թե՛ Կիևի ռեժիմին զենք մատակարարելու առումով: Մենք պետք է դադարեցնենք սպառնալիքներ հնչեցնելը: Եթե միևնույն ժամանակ նրանք կարողանան ինչ-որ դրական ազդեցություն ունենալ Կիևի վրա, ինչին ես ոչ միայն կասկածում եմ, այլև վստահ եմ, որ դա տեղի չի ունենա, ցավոք սրտի, ապա ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման որոշակի հեռանկար կլինի»,- ասել է Ռյաբկովը։
«Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի մեղքով մենք նվազման միտում ենք տեսնում մեր երկրի հետ հարաբերություններում, դա մենք ցավով ենք ընկալում, բայց դա որևէ ազդեցություն չի ունենում հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու մեր վճռականության վրա»,- հավելել է Ռյաբկովը։