Մեզ ՆԱՏՕ չեն ընդունում, քանի որ վախենում են Ռուսաստանից․ Զելենսկի

ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեկ երրորդը Ուկրաինան չի տեսնում որպես դաշինքի մաս: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառիկ հարցազրույցում, որը երկուշաբթի երեկոյան ցուցադրել է չեխական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Գոյություն ունի ՆԱՏՕ, Ուկրաինայի Սահմանադրության մեջ ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը, սակայն դաշինքի որոշ երկրներ այլ կերպ են տեսնում ուկրաինական հեռանկարները։  ՆԱՏՕ-ի շրջանակներում երկրների մոտավորապես մեկ երրորդը մեզ այնտեղ չի տեսնում ։ Նրանք նույնիսկ դա բացահայտ հայտարարել են։ Կարծում եմ, որ ուկրաինական հասարակությունը ճնշում կգործադրի ինձ վրա։ Մենք, կարծում եմ, այս քննությունը կհանձնենք»,-ասել է Զելենսկին։ 

 

Նախագահի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դռները բաց կմնան Ուկրաինայի համար:

 

Ավելի վաղ, անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, Զելենսկին ասել էր. «Պատասխանը շատ պարզ է։ Մենք արդեն ամեն ինչ հասկանում ենք։ Նրանք մեզ չեն տանում, որովհետև վախենում են Ռուսաստանից։ Այսքանը»։

 

«Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք ցանկանում են լինել անվտանգության երաշխավոր, որոնք, ցավոք, չեն կարող կազմակերպել, որ մենք լինենք դաշինքի 100 տոկոս անդամ, բայց պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ դաշինքը, եթե մենք դաշինքի անդամ լինեինք։ Եվ ես հավատում եմ, որ դա նորմալ փոխզիջում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

 

Քաղաքականություն