Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ․ ինչ են խոսել Ալիևն ու Բայդենը

Ադրբեջանը, լինելով խաղաղության կողմնակից, պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա, ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխան նամակում ուղղված ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին։ Այս մասին գրում է vestikavkaza.ru-ն։ 

 

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ պատմական ադրբեջանական հողերի օկուպացիայից ազատագրմամբ կասեցվել է շուրջ երեսուն տարի տևած հայկական ռազմական ագրեսիան, և Ադրբեջանն ինքը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, որոնք մնացել են անկատար։ 

 

«Մենք՝ որպես խաղաղության կողմնակիցներ, պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը», - ընդգծել է Ալիևը։
 

Քաղաքականություն