Որ դեպքում ԵՄ-ը կմեղմացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ասել է, որ հակառուսական պատժամիջոցների մեղմացումը հնարավոր է Ուկրաինայում հատուկ գործողության դադարեցման և ռուսական զորքերի դուրսբերման դեպքում, փոխանցում է РИА Новости-ն։
 

Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանում «վարքագիծը փոխելու» կամ միջազգային կամ մարդասիրական իրավունքի խախտումներին արձագանքելու համար, և քանի դեռ ԵՄ-ը չի համարել, որ խախտումները վերացվել են, սահմանափակումները կմնան ուժի մեջ։ Նրա խոսքով, պատժամիջոցների ցուցակների երկարաձգման և ճշգրտման որոշումներն ընդունվում են ԵՄ անդամների կողմից միաձայն։
 

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարների օգնության խնդրանքին։
 

Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, մի շարք պաշտոնյաների, գործարարների և լրագրողների դեմ։

Քաղաքականություն