Տեղացող առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է ավտոբուսների աշխատանքը. «Արցախպրես»
Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը:
«Առատ ձյան պատճառով ներքաղաքային տրանսպորտի հավաքակազմը դուրս չի եկել աշխատանքի: Այս պահի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ուղղություններով ավտոճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ։ Սակայն ձյան հոսքը չի դադարում, և, անվտանգությունից ելնելով, դեռևս հնարավոր չէ ներքաղաքային տրանսպորտի գործարկումը»,-տեղեկացրել է Է. Ավանեսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարիուպոլի մոտ ռուս զինվորականները մերկացնում են տղամարդկանց. փնտրում են «Ազովի» գրոհայիններին
Մարիուպոլի մատույցներում ռուս զինվորականները մերկացնում են տղամարդկանց. փնտրում են «Ազովի» գրոհայիններին: [b1...
Արտակ Բուդաղյանն աչքաթող է արել բանակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հա...
Արբանյակային լուսանկար Մարիուպոլ քաղաքից. մարդիկ զանգվածաբար լքում են այն
Արբանյակային լուսանկար է հրապարակվել Մարիուպոլ քաղաքի մերձակա խոշոր ավտոմայրուղուց: Ինչպես տեսանելի է լուսանկարում...
Մակարով, Կիևի մարզ. ավիահարվածի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել
Լուսանկարներ են հրապարակվել Կիևի մարզի Մակարով բնակավայրից: Ըստ ուկրաինական Ունիան գործակալության, ռուսական զինուժի...