Պուտինը ելույթ է ունեցել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման պատվին կազմակերպված հանրահավաք-համերգին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Լուժնիկիում տեղի ունեցած հանրահավաք-համերգին, որը նվիրված է Ղրիմի Ռուսաստանին  վերադարձի ութերորդ տարելիցին։
Ռուսաստանի ղեկավարի առանցքային հայտարարություններ է արել Ղրիմի վերաբերյալ։ 

 

«Իրենց հողի վրա՝ միավորված ընդհանուր ճակատագրով, ահա թե ինչ էին մտածում և ինչով էին առաջնորդում մարդիկ, երբ 2014 թվականի մարտի 18-ին Ղրիմում և Սևաստոպոլում հանրաքվեի էին գնում։ Նրանք ապրել և ապրում են սեփական հողի վրա։ Եվ նրանք ցանկանում էին ապրել իրենց պատմական հայրենիքում՝ Ռուսաստանի հետ, նրանք դրա բոլոր իրավունքներն ունեին և հասան իրենց նպատակին», -ասել է նախագահը։ 

 

Պուտինի խոսքով ՝ ղրիմցիներն ու սևաստոպոլցիները  ճիշտ վարվեցին, երբ ամուր պատնեշ դրեցին նեոնացիստների և ծայրահեղ ազգայնականների առաջ: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել այլ տարածքներում և դեռ տեղի է ունենում, դրա լավագույն հաստատումն է։

 

«Այս ընթացքում Ռուսաստանը շատ բան է արել Ղրիմն ու Սևաստոպոլը բարձրացնելու համար։ Պետք էր անել այնպիսի բաներ, որոնք անմիջապես տեսանելի չեն անզեն աչքով։ Դրանք հիմնարար բնույթ են կրում՝ գազամատակարարում, էներգամատակարարում, կոմունալ ծառայություններ, ճանապարհային ցանցի վերականգնում, նոր ճանապարհների, մայրուղիների և նոր կամուրջների կառուցում»,-նշել է նախագահը։

Քաղաքականություն