Հասարակություն

ВТБ բանկն իր հաճախորդների արտասահմանյան ակտիվները կփոխանցի այլ կազմակերպությունների

ВТБ բանկն իր հաճախորդների արտասահմանյան ակտիվները կփոխանցի այլ կազմակերպությունների

Ռուսական ВТБ բանկը պատժամիջոցների պատճառով իր հաճախորդների արտասահմանյան ակտիվները կփոխանցի այլ կազմակերպությունների: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: 

 

Նշվում է, որ բանկը  մինչև մարտի 30-ը իր հաճախորդներին կտեղեկացնի, թե որ ֆինանսական կազմակերպություններին կփոխանցի իրենց օտարերկրյա ակտիվները:

 

«Ֆինանսական շուկաներում ստեղծված իրավիճակի և օտարերկրյա պետությունների կողմից ВТБ բանկի վրա դրված սահմանափակումների պատճառով մեր հաճախորդների հոգատարության և նրանց շահերի պաշտպանության նպատակով մենք որոշում ենք ընդունել արտասահմանյան արժեթղթերի սպասարկումը փոխանցել ՌԴ-ի մյուս առաջատար ֆինանսական կազմակերպություններին: Մենք գնացել ենք այնպիսի քայլի, որ դուք պահպանեք ցանկացած ակտիվներ գնելու և վաճառելու հնարավորությունը առանց սահմանափակումների», – ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250