Հասարակություն

Պրանկերներն Ուկրաինայի վարչապետի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարին

Պրանկերներն Ուկրաինայի վարչապետի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ինքը դարձել է խեղկատակի զոհ, ով զանգահարել է իրեն հեռախոսով՝ ներկայանալով որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով բրիտանացի նախարարի Twitter-ում կատարած գրառմանը։
 

«Այսօր մի խաբեբա, որը ներկայացել էր որպես Ուկրաինայի վարչապետ, փորձեց խոսել ինձ հետ: Նա մի քանի ապակողմնորոշիչ հարցեր տվեց. Կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, ես ավարտեցի խոսակցությունը»,- գրել է Ուոլեսը:
 

Նշվում է, որ այս փաստը հետաքննվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250