
Եվրոպացիներին ԱՄՆ-ի վերահսկողությունը պետք չէ․ Զախարովա

Եվրամիությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լույսի ներքո, վերահսկվում է Վաշինգտոնից, եվրոպացիներին նման իրավիճակ պետք չէ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս առասպելը երկար ժամանակ չի արմատանալու, ամեն ինչ մշուշի պես կվերանա: Արդեն շատերը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը, հասկանում են, թե ով է սկսել այս խաղը և ինչու է պետք այս ամենը, և ում է դա առաջին հերթին անհրաժեշտ: Եվրոպացիներին դա պետք չէ, նույնիսկ անհրաժեշտ չեն եվրոպացի քաղաքական գործիչները, բայց նրանք ոչինչ անել չեն կարող: Նրանք հսկայական ճնշման տակ են, նրանք տառապում են դրանից»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նրա խոսքով, նման իրավիճակ պետք չէ նույնիսկ եվրոպական մայրցամաքի այն քաղաքական շարժումներին, որոնք իշխանության կամ ընդդիմության մեջ են։