Երբ կկայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը․ պարզաբանել է Պոդոլյակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելուց հետո, հնարավոր է՝ առաջիկա շաբաթների ընթացքում, Wirtualna Polska պարբերականի հետ զրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

 

«Հենց ավարտվեն համաձայնագրի շուրջ աշխատանքները, մենք կանցնենք հանդիպման կազմակերպմանը, դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Պոդոլյակը՝ հավելելով, որ ուկրաինական կողմի համար հանդիպման վայրը նշանակություն չունի։

 

«Կարող է ցանկացած վայրում տեղի ունենալ, բացի Ռուսաստանից»,- ճշգրտել է Պոդոլյակը։

 

«Խաղաղության պայմանագրի հիմքերը մշակելուց հետո մենք կմտածենք նախագահների հանդիպման ժամանակ մեր վարքագծի համապատասխան մոդելի մասին։ Ձեռքսեղմման հարցը մեզ ամենից քիչն է մտահոգում»,- ասել է խորհրդականը՝ պատասխանելով հարցին, թե Ուկրաինայի նախագահը հանդիպման ժամանակ կսեղմի՞ արդյոք ՌԴ նախագահի ձեռքը։

Քաղաքականություն