Թարմացում․ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի Սևան, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք): 
Տեղեկացվում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 
Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 
Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։ 
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է: 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն