ՌԴ դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման վերաբերյալ
Ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դեռևս նոր ժամկետներ չենք ստացել: Ինչպես հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին, մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցկացնելու երրորդ փուլը»,- ասել է Լավրովը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարի հետ կապված իրադրությունը տարօրինակ է թվում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ պատճառներ է փնտրում հետաձգելու հերթական հանդիպումը:
«Թվում է՝ բոլորը հետաքրքրված են հնարավորինս արագ հասնելու համաձայնության իրադրության կարգավորման շուրջ: Սակայն մյուս կողմից, թվում է՝ ամենաշահագրգիռ կողմը՝ ուկրաինականը, մշտապես ինչ-որ պատրվակներ է հորինում՝ հետաձգելու հերթական հանդիպումը»,- ասել է ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը
Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը...
«Ծանր որոշում էր». Պուտինը` Ուկրաինայում հատուկ գործողության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մասին որոշումը ծանր է անվանել։ Նա այդ մասին ասել է ռո...
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը պետք է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ. Վլադիմիր Պուտին
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը պետք է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ։ Այս մասին «Աերոֆլոտ» ընկերության ավիացիոն ուսումնական կե...
Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18
Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18 Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել...