Նիդերլանդներում ՌԴ հյուպատոսական բաժնի տարածքի վրա պայթուցիկ է նետվել
Նիդերլանդներում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի վրա մարտի 4-ին ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել: Այս մասին ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է Նիդերլանդներում ՌԴ դեսպան Ալեքսանդր Շուլգինը:
«Երեկ մեր դեսպանության հյուպատոսական բաժնի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել, պետք է գազով բալոնը պայթեր, սակայն, բարեբախտաբար, այն չի աշխատել»,- հայտնել է դիվանագետը:
Շուլգինը նկատել է, որ սա միակ դեպքը չի եղել:
«Իմ, ինչպես նաև մեր ռազմական կցորդի և ևս երեք ավագ դիվանագետի հասցեով մեր դեսպանություն նամակներ են ուղարկվել՝ սպիտակ փոշիով լցված»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը
Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը...
«Ծանր որոշում էր». Պուտինը` Ուկրաինայում հատուկ գործողության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մասին որոշումը ծանր է անվանել։ Նա այդ մասին ասել է ռո...
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը պետք է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ. Վլադիմիր Պուտին
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը պետք է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ։ Այս մասին «Աերոֆլոտ» ընկերության ավիացիոն ուսումնական կե...
Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18
Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18 Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել...