Կիևի բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում․ իրավիճակը լարված է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել․ տեղեկացրել է ուկրաինական «Ուկրինֆորմ»-ը։ Կիևի բնակիչներին հորդորել են շտապ տեղափոխվել ապաստարաններ։
«Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն մեր երկրի սիրտն է , մշակույթի, պատմության, պետականության կենտրոնը: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը:
Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրներ են Ուկրաինայից մեկնում փախստականները
Որ երկրներ են Ուկրաինայից մեկնում փախստականները: Լեհաստան՝ 650 հազար: Հունգարիա՝ 145 հազար: Մոլդովա՝ 103...
«Red Wings»-ը կշարունակի չվերթներ կատարել դեպի Հայաստան և Ուզբեկստան
«Red Wings» ավիաընկերությունը կշարունակի միջազգային ուղղություններով թռիչքները դեպի Հայաստան ու Ուզբեկստան, ՏԱՍՍ գործակա...
Քաշաթաղում ադրբեջանցի զինծառայողներ են կորել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Քաշաթաղի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են կորել։Ադրբեջանի պաշտպանության նա...
Մարիուպոլի մոտ ինքնաշեն ռումբերի արտադրամասում թուրքական մի քանի մետրանոց դրոշ է գտնվել
Մարիուպոլի մոտ գտնվող, «Աջ սեկտորից» ազատագրված Սոպինո բնակավայրում, ռազմական նշանակության արտադրամասում, որտեղ անօդաչու...