Հունաստանը փորձում է «կանաչ միջանցք» ստեղծել՝ ուկրաինացիներին Ռումինիայով Հունաստան տեղափոխելու համար

 Դոնեցկի շրջանը Մարիուպոլում Հունաստանի գլխավոր հյուպատոսությունը ցուցակագրում է սեփական մեքենաներ ունեցող բնակիչներին, որպեսզի ստեղծի «կանաչ միջանցք»՝ Ռումինիայով Հունաստան մեկնելու համար։

 

Մշակվում է նաև կանանց և երեխաներին քաղաքից դուրս բերելու հարցը։

 

Ինչպես արդեն նշել էինք, առավոտյան Մարիուպոլի ձախ ափը կրկին հայտնվել էր ռուսական զորքերի կրակի տակ, վնասվել է ծննդատունը։ 

 

«Ձախափնյա ծննդատունը շարունակում է իր աշխատանքը։ Մենք ծննդաբերում ենք, վիրահատում ենք, բուժում ենք։ Եվ այդպես կշարունակվի, անկախ ամեն ինչից։ Այսօր մենք երեք երեխա ունենք: Կյանքը շարունակվում է»։ 

Քաղաքականություն

Պատահարներ