ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվան և Կիևը փոխանակվել են գերիներով

Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական տեխնիկայի համար կանաչ միջանցք է բացվել։ Այս մասին հայտարարել է Սումիի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Նշվում է, որ կանաչ միջանցք ստեղծելու որոշումը կայացրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հաղորդվում է նաև, որ ռուսական գերությունից վերադարձել են տարածքային պաշտպանության հինգ մարտիկ։ Նրանք փոխանակվել են ռուս ռազմական ոստիկանության սպայի հետ։