ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀՀ-ում ադրբեջանական բենզին կա՞»․ Մինասյանի հարցը՝ ՏՄՊՊՀ ղեկավարին
«Արդյո՞ք մենք բենզինի ու դիզվառելիքի շուկայում ունենք ադրբեջանական ծագմամբ բենզին, արդյո՞ք Հայաստանում այդ շուկայում գործող ընկերություններն ուղղակի կամ անուղղակի կապված են ադրբեջանական կազմակերպությունների հետ, և արդյո՞ք բենզինի ու դիզվառելիքի շուկայում ադրբեջանական SOCAR ընկերության դերակատարումը կա, թե՝ ոչ».
Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։
Գևորգյանը ենթադրեց, որ թեմայի շուրջ խոսակցությունները կապ ունեն վերջին գործարքի հետ, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ.
«Գործարքը կատարվել է վրացական Պետռուկաս ընկերության հետ, որը ներկայացնում է Գալֆ բրենդը: Ծագման երկրները հստակ են։ ՀՀ բենզին ու դիզվառելիք գալիս է Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից ու Բուլղարիայից։ Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ-ում այլ երկրի ծագման բեզնին չկա»,- ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը: