ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատունը չի իջեցրել դրոշը
Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատունը չի իջեցրել դրոշը՝ չնայած Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին և կից տեսանյութ ներկայացնում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։