ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհը սահմաններ է փոխում, մենք մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում դնել. քաղաքապետ
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը այսօր քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում խոսել է Երևան փողոցների լուսացույցի համապատասխան ազդանշանով աջակողմյան երթևեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համանապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու աշխատանքների ընթացքի մասին։
«Դեռշևս որոշումը չենք ստացել ՏԿԵ նախարարությունից, այս շաբաթ կգա. առաջարկությամբ են հանդես եկել կրկին, կքննարկենք»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Այս հարցը նոյեմբերից քննարկվում է, դժվար չի, էլի, գնում է, գալիս է:
Եթե խնդիր կա, ես էլ եմ պատրաստ գանք, հավաքվենք, քննարկենք, հարցը լուծենք: Ամեն անգամ ասում եք՝ քննարկում ենք, զանգում ենք, խոսացել ենք: Ինչ–որ պրոցես ենք անում, բայց արդյունքը չի երևում:
Սա ոչ մեկի համար նոր հարց չի, ոչ ոստիկանության համար, ոչ ՏԿԵ նախարարության համար: 4 ամիս է՝ քննարկում ենք: Մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում դնել, աշխարհը սահմաններ է փոխում շաբաթների ընթացքում»:
Մանրամասները՝ տեսանյութում․