«Որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը». Աննա Կոստանյան
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Իբր մարզերում կրթության վիճակն էնքան լավ էր, հիմա էլ որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը։
Բուհի նախկին, ներկա և ապագա ուսանողները դիմել են ՀՊՏՀ ռեկտորին` մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստի առթիվ։ Ինչպես ցանկացած այլ որոշում, սա ևս փաստորեն չի անցել պատշաճ հանրային քննարկում և չի բերվել ոչ մի հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է մարզի միակ բուհը փակվի, ինչը նպաստելու է Վայոց ձորի երիտասարդ բնակչության միգրացիային դեպի Երևան։
Փոխանակ հակառակ ռեֆորմներն անեն, Երևանը բեռնաթափեն, բուհերի մի մասը տեղափոխեն մարզեր` համաչափ զարգացման խոստացված ռեֆորմների շրջանակներում, մարզի միակ բուհը փակում են, որ Երևանն էլ ավելի գերբնակեցվի։
«Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասը աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը»։ Այսպես են մտածում մարզի երիտասարդները, իսկ վերեւներում նստածներն այսքանի կեսն անգամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվ...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...