Դանիան ծրագրում է գարնանը դադարեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը

Դանիայի առողջապահական մարմինները դիտարկում են գարնանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրն աստիճանաբար դադարեցնելու հարցը և երեխաներին խթանիչ չափաբաժին կամ այլ բնակիչներին չորրորդ անգամ պատվաստելու  պատճառ չեն տեսնում։ Eurointegration.com-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Դանիայի առողջապահության վարչության հայտարարության մեջ։

«Կորոնավիրուսի երրորդ ալիքը մարում է բնակչության շրջանում բարձր իմունիտետի արդյունքում։ Դանիայում պատվաստումների բարձր տոկոսը, հատկապես երրորդ դեղաչափով, նշանակում է, որ մենք կարող ենք հաղթահարել վարակման աճող թվին առանց ծանր հիվանդանալու»։

 

Հետևաբար, Դանիայի առողջապահության և դեղամիջոցների վարչությունը գտնում է, որ ներկայումս անհրաժեշտ չէ երրորդ չափաբաժին առաջարկել 18 տարեկանից ցածր անձանց կամ չորրորդ չափաբաժին առաջարկել որոշակի խմբերի համար: Գործակալությունը քննարկում է պատվաստումների ողջ ընդհանուր ծրագրի ավարտել  գարնանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Վարչությունը հայտարարել է, որ որ դեռևս նկատում է վարակի ամենօրյա բարձր ցուցանիշներ, բայց միևնույն ժամանակ տեսնում է առաջին նշանները, որ համաճարակը պատրաստվում է մարել:

 

«Հաշվի առնելով բնակչության շրջանում շատ բարձր իմունիտետը, նաև՝  քանի որ մենք տեսնում ենք նշաններ, որ երրորդ ձմեռային ալիքը նահանջում է, ինչպես նաև սեզոնային փոփոխությունը նույնպես կնվազեցնի հիվանդացությունը, Դանիայի առողջապահության և դեղամիջոցների վարչությունն այժմ սկսում է  պլանավորել բոլոր թիրախային խմբերի պատվաստումների ծրագրերի ավարտը, այդ թվում՝ 5-11 տարեկան երեխաների ծրագիր»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Շվեդիան դադարեցրել է բնակչության լայնածավալ թեստավորումը COVID-19-ի համար, նույնիսկ վարակի ախտանիշներ ունեցող մարդկանց շրջանում։

Շվեդիայի հարևաններ Դանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան նույնպես հայտարարել են սահմանափակումների ամբողջական կամ գրեթե ամբողջական վերացման մասին։

Քաղաքականություն