Ընդդիմությունը չի բոյկոտում ԱԺ աշխատանքները, քանի որ ԱԺ-ում փող, պաշտոն, մեքենա կա․ Մարուքյան

Ամեն բան չէ, որ բոյկոտում է ԱԺ ընդդիմությունը: Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես գիտեք, ԱԺ ընդդիմությունը բոյկոտում է Սահմանադրական խորհրդի աշխատանքները: Սակայն չի բոյկոտում ԱԺ աշխատանքները, քանի որ ԱԺ-ում փող, պաշտոն, գործուղումներ, աշխատասենյակ, ծառայողական մեքենա կա, իսկ Սահնանադրական խորհուրդը հասարակական հիմունքներով է:

Այնպես, որ ամեն բան չէ, որ բոյկոտում է ԱԺ ընդդիմությունը»:

Քաղաքականություն