
ԱՄՆ Պետդեպն Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին առաջարկել է լքել երկիրը

Պետդեպարտամենտը Ուկրաինան ներառել է այն երկրների «կարմիր ցուցակում», որտեղ խորհուրդ չի տրվում մեկնել։ Այս մասին գրում է Kommersant.ru-ն:
Գերատեսչությունը կոչ է արել Ուկրաինայի բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը։ Այս որոշումը բացատրվում է Ռուսաստանի կողմից «լայնածավալ ռազմական գործողությունների» սպառնալիքով։ Նախագահ Ջո Բայդենը նույնպես շտապ հեռանալու կոչ է արել:
Ծանուցումը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում փետրվարի 10-ին։ Դրանում ասվում է, որ Ուկրաինա մեկնելը խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի և «ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքի աճի» պատճառով։
«Երկրի բոլոր ամերիկացիները պետք է անհապաղ հեռանան»,- ասվում է փաստաթղթում։
Պետքարտուղարությունը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել «ցանկացած պահի և առանց նախազգուշացման», ինչը «լրջորեն ազդում է ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայություններ մատուցելու կարողության վրա»։
«Շարունակվում են տեղեկություններ ստացվել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին, ինչը մատնանշում է Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորություն: Անվտանգության պայմանները... անկանխատեսելի են և կարող են կտրուկ վատթարանալ: Ողջ Ուկրաինայում, այդ թվում՝ Կիևում, պարբերաբար ցույցեր են տեղի ունենում, որոնք երբեմն վերածվում են բռնության»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։