
«Դատավո՛ր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի». Առուշանյանի փաստաբանը գրառում է արել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «Դատավո՛ր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես: Դե ապրի այդ իրականությունով»:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։
«Տեղի ունեցավ այն, ինչ սպասում էինք։ Որևէ մեկս հույս չուներ, որ դատավորը կունենա քաջություն՝ արդարադատություն իրականացնելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ դեռ ծանոթ չեն մերժման հիմքերին։
Պաշտպանն ասաց, թե պաշտպանական թիմով կքննարկեն ու կորոշեն՝ բողոքարկել դատարանի որոշումը, թե ոչ։
Նշենք, որ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։