
Ես ինքս տրանսպորտից օգտվում եմ շաբաթ-կիրակի օրերին․ քաղաքապետը՝ տրանսպորտի մասին

Նոր բերած ավտոբուսների տեխնիկական սպասարկման վերաբերյալ որոշ հարցեր կային, այդ պատճառով դրանց շահագործումը մի փոքր ուշացավ։ Քաղաքացիների համար հարամարավետությունից բացի որևէ էական փոփոխություն չի լինի, բայց, միևնույն ժամանակ մենք մրցույթ ենք հայտարարելու, որ այդ հանված ավտոբուսներն այլ գծերում շահագործենք, և դա շատ ավելի արագ կլինի։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տրանսպորտի վիճակը շատ վատ է։
Քաղաքապետը նշեց, որ մինչև մարտի սկիզբ Եվրամիության դրամական միջոցներով և Կառավարության աջակցությամբ իրականացվող 12 մետրանոց նոր ավտոբուսների ձեռք բերման ծրագիրն ավարտվելու փուլում կլինի, և 2020-ի ավարտին դրանք արդեն ՀՀ-ում կլինեն։
«Զուգահեռ տարբեր բանակցություններ ենք իրականացնում, որ մյուս խմբաքանակը նույնպես Երևանում լինի»,-ասաց քաղաքապետը, ապա հավելեց․
«Ես ինքս տրանսպորտից օգտվում եմ շաբաթ-կիրակի օրերին, ինքս տեսնում եմ, որ մեր կանգառներում ունենք քաղաքացիներ, որոնք կանգնած են, և տրանսպորտն ուշանում է»,-ասաց նա՝ ներողություն խնդրելով քաղաքացիներից ու վստահեցնելով, որ աշխատանք են կատարում։