Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը լարված է

Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում Է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան: Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը հայտնել է, որ սահմանին իրադրությունը հանգիստ չէ և բավականաչափ լարված է:

 

«Քանի դեռ չի ավարտվել սահմանների նկարագրման հարցը, հակամարտություն կարող Է առաջանալ ցանկացած պահի, հենց այնտեղ մարդիկ են ապրում»,-նշել Է նա:

Նշվում է, որ ավելի վաղ տարհանված բոլոր բնակիչները վերադարձել են իրենց տներ:

 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին իրադրությունը զրղզա-տաջիկական սահմանին սրվել Է, Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բաթքեն-Իսֆան ճանապարհը փակելու պատճառով:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո ճանապարհի տեղամասը բացվել Է: Բայց իրադրությունը վատթարացել Է, փոխհրաձգություն Է սկսվել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ, որը շարունակվել Է ավելի քան հինգ ժամ: Փոխհրաձգություններն ընթացել են Թորթ-Քոչո եւ Չըր-Դաբո վայրերում:

 

 

Քաղաքականություն