ԱՄՆ-ն չի պատասխանել անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին

ԱՄՆ իշխանությունները չեն հրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ուղղված իրենց պատասխանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
 

Այսպես նա մեկնաբանել է իսպանական El Pais թերթի հրապարակումը, որում իբր ներկայացված է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանի ամբողջական տեքստը։
 

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկխոսություն սկսել սպառազինությունների վերահսկման շուրջ՝

ի պատասխան Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից և Աբխազիայից զորքերի և խաղաղապահների դուրսբերման։

 

Բացի դա, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն իբր Ռուսաստանին կոչ են արել վերադառնալ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, միջմայրցամաքային միջուկային զենքի նոր տեսակները ներառել սպառազինությունների վերահսկման համաձայնագրերում և ստուգումներ իրականացնել Լեհաստանի և Ռումինիայի հակահրթիռային պաշտպանության տեղամասերում:

Քաղաքականություն