«Մենք մոտեցել ենք մեր պատմության ամենակարևոր ժամանակաշրջանին». Լուկաշենկո
Բելառուսը մոտ է քաղաքական համակարգի նորացմանը. սա երկրի պատմության ամենակարեւոր շրջանն է, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ՝ հունվարի 28-ին բելառուս ժողովրդին ու Ազգային ժողովին ուղղված ուղերձում։
«Լինելով լավ մարզավիճակում և վստահորեն նայելով ապագային՝ մենք մոտեցել ենք մեր պատմության ամենակարևոր ժամանակաշրջանին՝ քաղաքական համակարգի նորացմանը, պետության և հասարակության փոխգործակցության նոր մակարդակին», – ասել է Լուկաշենկոն։
Նա հիշեցրել է, որ շուտով երկրում պետք է հանրաքվե անցկացվի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Բելառուսի ղեկավարի խոսքով՝ երկրի նոր հիմնական օրենքի նախագիծը պատրաստվում էր հինգ տարի։
Լուկաշենկոն նաև ասել է, որ շուտով Բելառուսում կընդունվի քաղաքացիական հասարակության մասին օրենք։
«Կառուցողական հասարակական կազմակերպությունները պետք է լրացնեն այն տարածքների բացերը, որտեղ նախկինում «բնադրում էին», այսպես կոչված, օտարերկրյա գործակալները»,- հավելել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, Բելառուսում կան «հասարակության առողջ ուժեր», որոնք պատրաստ են կառուցողական գաղափարներ գեներացնել ու իրականացնել։ Դրանց թվում են ոչ միայն խոշորագույն հասարակական միավորումները, այլև նոր հայրենասիրական կազմակերպությունները:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
Ուկրաինան սպասում է սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնությա...