
Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրում կրակել է ծառայակիցների ուղղությամբ: Կրակահերթից հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն:
Փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Դեպքի հանգամանքները պարզվում են: