ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են տուրիստները գիշերել Ստամբուլի օդանավակայանում. կադրեր են հրապարակվել
Երեկ ձյան պատճառով դադարեցված Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը սկսել է վերադառնալ իր բնականոն գրաֆիկին, չորեքշաբթի օրը նախատեսված է իրականացնել131 չվերթ:
Հիշեցնենք, որ ուժեղ ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը։ Mynet-ի փոխանցմամբ տեղացել է մոտ 50 սմ ձյուն։ Վերջին եղանակային տեսության տվյալներով՝ ձնաբուքը ևս մի քանի օր կշարունակվի։
Եղանակային վատ պայմանների պատճառով կասեցվել է 729 թռիչք, որից 341-ը մուտքի, 388-ը ելքի։
Տուրիստներն արգելափակվածի կարգավիճակում են հայտնվել օդանավակայանում ու հենց տեղում կազմակերպել բողոքի ակցիա՝ բողոքելով անմխիթար պայմանների դեմ։
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չեղարկված չվերթների տուրիստների համար չեն ապահովվել տարրական պայմանները, նրանք ստիպված քնել են սառը գետնին, չի տրամադրվել սնունդ, հեղում։
Տուրիստները պահանջել էին իրենց ապահովել հյուրանոցներով։