ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատերազմը սիրված թեմա է ձեզ համար, մեզ համար դա ողբերգություն է». բանավեճ ԱԺ հանձնաժողովի նիստում

 Ազգային ժողովի հանձնաժողովում քննարկվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՀՌՀ անդամ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։ Հանձնաժողովի նիստի ընթացքում  բանավեճ տեղի ունեցավ իշխող կուսակցության  և ընդդիմադիր պատգամավորների միջև։

ՔՊ-ական Նարեկ Բաբայանը վերհիշել էր Աննա Գրիգորյանի ելույթներից․

«Աննա Գրիգորյանը ասում է՝ Քարվաճառն առանց մեկ կրակոցի հանձնել ենք, հիմա հարց՝ քանի՞ կրակոցով էր պետք Քրավաճառը տալ, քանի զոհ ավել էր պետք, որ Քրավաճառը հանձնվեր»։

Ընդդիմադիր խմբակցության  պատգամավոր Էլինար Վարդանյանը հակադարաձեց․ «Դուք Քրվաճառը այսպես թե այնպես հանձնում էիք։ Եթե պատերազմը կանգնեցնեիք հոկտեմբերի 20-ի, զոհերի թիվը  բոլորորովին այլ կլիներ։ Ինչ վերաբերում է պատերազմը կանգնացնելու Ձեր նշած «սիրված  թեմային», դա սիրված թեմա է ձեզ համար, մեզ համար դա ողբերգություն է»։

Քաղաքականություն

Պատահարներ