ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Ավելին, օրինակ 2005-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ և հավակնություններ չունի։

Այս մասին առանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այն հարցերին` հնարավոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանը հրաժարվի «Հայ դատից» և ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը։ Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել և Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը, դուք չեք գտնի ՀՀ մի ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվել»,– ասաց նա։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` Փաշինյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտված է Կառավարության ծրագրում։

«Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը  և Սփյուռքի կազմակերպությունները»,- ասաց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ