ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Կրասնոդար չվերթը հետաձգվել է
Կրասնոդարում ձյան տեղումների պատճառով հետաձգվող չվերթների թվում է նաև Երևան-Կրասնոդար չվերթը, որը պետք է իրականացվեր այսօր ժամը 13:50-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Մեկնումը, ըստ «Զվարթնոցի», հետաձգվել է ժամը 15:10-ին։
Կրասնոդարի օդանավակայանը կրկին փակվել է առատ ձյան պատճառով։ Գիշերը 15 չվերթ է հետաձգվել, երեքը գնացել են այլընտրանքային օդանավակայաններ։