ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք տեռորի զոհ եք դառնում. Գեղամ Մանուկյանը՝ լրագրողներին
Հայաստանում արդեն տևական ժամանակ ձեր նկատմամբ տեռոր է սկսվել, հարձակում: ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով լրագրողներին:
Պատգամավորը հիշեցրեց նաև երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունները, որում նա որոշ լրագրողների «մարմնավաճառ» էր անվանել:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ սրա հետ կապված դիմելու է միջազգային կառույցներին.
«Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում նաևհասարակությունը: Որպես ԱԺ պատգամավոր դիմելու եմ միջազգային կառույցներին։ Սա վտանգավոր ընթացք է մեր երկրում, նաև քաղաքական մեծամասնությանն եմ դիմում՝ հիշեք, վաղը կարող է իշխանություն չլինեք, վաղը իշխանության չլինելով դուք էլ կարող է պաշտպանության կարիքը ունենաք։ Հանուն բոլորի մի թույլ տվեք այդ տեռորը»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։