ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը Վիվարոյի սեփականատիրոջ հետ հանգստացել են հունական կղզում.կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում․ պատագավոր
Ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինը և ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը ժամանակ են անցկացրել հունական թանկարժեք Միկոնոս կղզում՝ գործարար, «Վիվարո» բուքմեյքերական ընկերության հիմանդիր Վիգեն Բադալյանի հետ: Այս մասին ՄԻՊ ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանից՝ արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:
Քրիստինե Գրիգորյանը խուսափեց պատասխանել ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ հիմնավորելով, թե ինքը ըստ մամուլի հրապարակումների տարածված տեղեկությունների վերաբերյալ գնահատական տալու դերակատարում չունի: