Պետք է հնարավորինս շուտ գործարկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքը

Մոսկվան պատրաստ է սահմանագծման և սահմանազատման հարցում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` հետևողականորեն ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառմամբ միջադեպեր, որոնց հետևանքով մարդիկ են մահանում։

«Պետք է հնարավորինս շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքը», - ասված է հաղորդագրությունում։

Անդրադառնալով հայ գերիների թեմային` ԱԳՆ–ն նշել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է այդ խնդրի լուծմանը, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել են ընդհանուր առմամբ 146 պահվող անձինք` 127–ը` հայկական կողմին, 19–ը` ադրբեջանական:

Քաղաքականություն